ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ԵՀՀ. Պատեհապաշտական բոլոր ուժերը Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության դեմ միասնական գրոհ են կազմակերպել. ԵՀՀ

ԵՀՀ. Պատեհապաշտական բոլոր ուժերը Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության դեմ միասնական գրոհ են կազմակերպել. ԵՀՀ
21.06.2020 | 22:30

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, այսօր երկու տարի անց, հակահեղափոխական եւ պատեհապաշտական բոլոր մեծ ու փոքր ուժերը Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության դեմ միասնական գրոհ են կազմակերպել: Խորքում այս բոլորը նրա համար է, որպեսզի թույլ չտան իրականացնելու հեղափոխության նպատակներն ու համակարգային խորքային բարեփոխումները, քանի որ դրանով նրանք իրենց հետ գերեզման են տանելու ոչ միայն նորից իշխանության գալու երազանքը, այլեւ կորցնելու են տասնյակ տարիների ընթացքում ժողովրդից թալանած հարստությունը:
Ժողովրդի կողմից մերժված այս բոլոր խայտաբղետ նոր ու հին ուժերը չխորշեցին անգամ ՀՀ պետականության եւ ժողովրդի դեմ նոր պատերազմական ճակատ բանալ՝ դավադրաբար օժանդակելով մի կողմից ադրբեջանա–թուրքական գրոհին, մյուս կողմից կորոնավիրուսի համավարակին:


Հնարավոր չէ նաեւ անտեսել այս առիթով արտաքին բոլոր ուժային կենտրոնների շահադիտական քաղաքականության երեւույթները, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար յուղ են լցնում կրակի վրա: Ցավով կարելի է նշել Եվրամիության որոշ կուսակցությունների, այդ թվում ԵԺԿ–ի, պահպանողական եւ ռեֆորմիստների կուսակցության անպատասխանատու եւ միակողմանի հայտարարությունները, որում խեղաթյուրելով եւ անտեսելով Հայաստանյան իրականությունը եւ դեպքերի իրական ընթացքը իրավական ու քրեական հարցերին տալիս են քաղաքական շինծու որակումներ:


Բնականաբար հարկավոր է շեշտել նաեւ, որ Եվրամիությունը մի ամբողջություն է, ուր նման ուժերի ու կառույցների կողքին գործում են նաեւ առողջ եւ առաջադիմական ժողովրդական ուժեր, որոնց աջակցությանը եւ զորակցությանը վստահաբար կարիք ունի Հայաստանը:
Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է անում ողջ հայությանը, հատկապես Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին, քաղաքացիության իրավունքով սոցիալական եւ լրատվական բոլոր այլ միջոցներով այժմ եւ այսուհետ վերոնշյալ նման կառույցներին եւ ղեկավարներին անընդհատ հիշեցնել իրենց բուն առաքելությունը, որպեսզի նրանք զգաստանան եւ Հայաստանի ու հայկական շահերի նկատմամբ ցուցաբերեն ավելի լուրջ եւ իրատեսական մոտեցում:
Հարկավոր է ավելի կուռ եւ կազմակերպված աշխատանք:
Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է, որ թե’ Հայրենիքում եւ թե’ Սփյուռքում միաձայն ու միակամ, առավել ամուր եւ հավատքով, կազմակերպվենք եւ պայքարենք՝ պաշտպանելու մեր համազգային շահերը, պահպանելու եւ ընդարձակելու հեղափոխության ձեռքբերումները եւ նպատակները:


Եվրոպայի Հայերի Համագումար
20 հունիս 2020
Շվեդիա

Դիտվել է՝ 2607

Մեկնաբանություններ